Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ԵՊԲՀ. Կսահմանվի ակադեմիկոս Գուրգեն Բադալյանի անվան կրթաթոշակ

ԵՊԲՀ. Կսահմանվի ակադեմիկոս Գուրգեն Բադալյանի անվան կրթաթոշակ

ԵՊԲՀ-ում անվանի բժիշկ-գիտնական, ակադեմիկոս, պրոֆեսոր Գուրգեն Հովհաննեսի Բադալյանի անվան կրթաթոշակ կսահմանվի:

Նոմինացիոն կոմիտեի նախագահ Վլադիմիր Շեկոյանը Գիտական խորհրդին  ներկայացրեց Բադալյանների ընտանիքի դիմումը և բժշկական բուհում ակադեմիկոսի անվան կրթաթոշակ սահմանելու մասին կոմիտեի որոշումը:

«Նկատի ունենալով պրոֆեսոր Բադալյանի նշանակալից ավանդը Հայաստանի բժշկագիտության և բարձրագույն կրթության զարգացման գործում, Նոմինացիոն կոմիտեն որոշեց համաձայնություն տալ ընտանիքի ֆինանսավորմամբ կլինիկական օրդիանատուրայում սրտաբանություն մասնագիտությամբ անվանական կրթաթոշակ տրամադրելուն»,- շեշտեց պրոֆեսոր Շեկոյանը:

«Անվանի գիտնականները, մեր ուսուցիչները, անվանի բժիշկները, բժշկապետերը «Վերադարձ» ծրագրի շրջանակում վերադառնում են իրենց բուհ` համալսարան-ընտանիք համագործակության արդյունքում:  Սա առաջին դեպքը չէ: Երիտասարդ սերունդը կարող է այդ սերնդափոխության մասնակից դառնալ  առաջադիմությամբ և կարգապահությամբ, ողջունում եմ ընտանքի նախաձեռնությունը»,-ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Հաշվի առնելով Գուրգեն Բադալյանի երկար տարիներ դասախոսելու և ամբիոն ղեկավարելու հանգամանքը, նրա մեծ վաստակը բժշկագիտության զարգացման, սերունդներ կրթելու, մասնագետներ պատրաստելու գործում  նրա անունով կրթաթոշակի սահմանումը հարգանքի տուրք կլինի անվանի բժշկի հիշատակին և կխորհրդանշի մեկդարյա կրթօջախում նրա ներդրած բազմամյա և հարուստ ավանդը:

Ընտանիքը նախատեսում է կրթության պատասխանատուների հետ կրթաթոշակը տրամադրել բարձր առաջադիմությամբ, հասարակական ակտիվությամբ, օրինակելի վարքով ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի մեկ կլինիկական օրդինատորի:

Գիտական խորհրդի նիստին ներկա էր Գուրգեն Բադալյանի դուստրը` Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի դասախոս, սրտաբան Գայանե Բադալյանը:

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. կախվածություն թմրամիջոցներից
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. կախվածություն թմրամիջոցներից

Դեռահասներն ավելի խոցելի են թմրամիջոցների նկատմամբ, և դրանց գործածումը շատ ավելի արագ է առաջացնում կախվածության համախտանիշի ձևավորում...

Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով
Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով

1. Փրկության փուլ


Սա մի ժամանակաշրջան է, որը տեղի է ունենում իրադարձությունից անմիջապես հետո...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ